Ոստան՝ մեր քաղաքի պահպանված և վերականգնված պատմամշակութային ժառանգություն։

Շենքի ետնամասում թաքնված՝ հին երևանյան ոճով կառուցված մեծ բակն իր ծիրանի ու թթի ծառերով արդեն իսկ դարձել է ինչպես երևանցիների, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Այստեղ մանրակրկիտ և առանձնակի ուշադրությամբ է ձևավորված յուրաքանչյուր անկյուն՝ ստորգետնյա գինու մառանը, բացօթյա և փակ թոնիրները, փայտյա զարդանախշ պատշգամբներն ու նստարանները, երկրորդ հարկում տեղակայված ընդարձակ, լուսավոր սրահն ու առանձնասենյակները։

Միջոցառումներ

/

Իվետա Մուկուչյան և Արամ MP3

Հունիսի 10-ին ՈՍՏԱՆ ռեստորանում տրվեց սիրված աստղեր Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի "ԴԱՇՏԵՐՈՎ" նոր նախագծի մեկնարկը, որի ընթացքում հայկական սիրված երգերը հնչեցին նոր մեկնաբանությամբ: Սիրելի արտիստները հանդես եկան դիզայներ Դիանա Շատվերյանի կողմից պատրաստված վառ բեմական հագուստներով, դե իսկ SWAG պարային համույթն իր անկրկնելի կատարումներով էլ ավելի գեղեցկացրեց երեկոն: